«Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան
Իրավունք
18:05 10/04/2025
Հայաստան

«Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

««Հունիսի 12-ի» գործով դատարանը որոշեց մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը շարունակել առանց էլեկտրոնային սարքերի («բրասլետների») կիրառման։

Ներկայումս այդ անհարմար միջոցը Պրոբացիայի ծառայության կողմից կիրառվում է 16 մեղադրյալներից 12-ի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ 2024թ․-ի հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք է առաջադրվել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով ու 1-ը՝ զանգվածային անկարգության

2024թ․-ի հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածք։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն, դեռ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հունիսի 12-ի» գործով մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը կշարունակվի առանց էլեկտրոնային սարքերի կիրառման․ Մելիքյան